Արտադրանք

Ag ու Cu-ով պաշտպանիչ դիմակ

Արծաթի (Ag) և պղնձի (Cu) նանոմասնիկների կիրառումը վարակների տարածման կանխարգելման նպատակով

Հայտնի է արծաթի ու պղնձի նանոմասնիկների և թաղանթների մանրէասպան հատկությունը: Ըստ հաստատված տեղեկությունների Ռուսաստանում այդ հատկությունները փորձարկված են և առաջարկվում է արծաթի ու պղնձի մասնիկներ պարունակող հավելյալ շերտով պաշտպանիչ բժշկական դիմակների արտադրություն` COVID 19-ի կանխարգելման համար:

https://ura.news/news/1052418000

https://hightech.fm/2020/03/31/madical-masks

https://www.youtube.com/watch?v=Af6kbDkMLIM   (Դիտել 15-րդ ր-ից)

Պղնձի նշված հատկությունները հաստատվել են նաև Սաութհեմփթոնի համալսարանի (Southampton, Մեծ Բրիտանիա) մասնագետների կողմից:

https://cu-prum.ru/virusa_net.html 

https://stolitsa.ee/zhizn/nazvan-material-kotoryy-unichtozhaet-koronavirus

Նշված շերտի ստեղծման համար կիրառվում է գործվածքի հագեցումը արծաթի ու պղնձի մասնիկներով էլեկտրոլիզի կամ լազերային նստեցման եղանակներով, որոնք բավական բարդ և ծախսատար տեխնոլոգիաներ են, ինչը սահմանափակում է արտադրողականությունն ու բերում պաշտպանիչ դիմակների արժեքի կտրուկ աճի:

“ՏԷՍԼԱ Կրիստալս” ՍՊԸ-ն  մշակել է քիմիական եղանակով նշված նանոմասնիկների ստացում

Պաշտպանիչ դիմակներում արծաթի ու պղնձի նանոմասնիկներով հավելյալ հակավիրուսային շերտի ստեղծում.

Նշված հավելյալ շերտը բարձրացնում է պաշտպանիչ դիմակների էֆեկտիվությունը (դիմակները, բացի ֆիլտրից դառնում են նաև մանրէասպան), դրանք դառնում են բազմակի օգտագործվող, չեն կորցնում իրենց մանրէասպան հատկությունները բազմակի լվանալուց հետո: